Zham.am 13-9-2012- Ադրբեջան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը կրկին հիշեցրեց իր երկրի դիրքորոշումը Հայաստանի նկատմաբ. Անկարան չի բարելավի իր հարաբերությունները Երևանի հետ, քանի դեռ «գրավյալ տարածքները» չեն ազատագրվել: Փաստորեն, թուրք-ադրբեջանական ալյանսը Հայաստանին գցել է դիվանագիտական թակարդի մեջ: Թուրքիան չի բացում իր սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ ԼՂՀ-ի հարցում «առաջխաղացում» չկա: Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի հետ վարում է «կացնային» դիվանագիտություն: Կանխամտածված հերոսացվում է մարդասպան Սաֆարովը, իսկ հետո առաջարկվում է հայերին... դուրս բերել զորքերը «գրավյալ տարածքներից»: Այսպիսով, թե' Անկարայի, և թե' Բաքվի թիվ մեկ պահանջը մեկն է` «գրավյալ տարածքների» «ազատագրումը», որպեսզի հետո Հայաստանի հետ պատերազմը «ավելի հեշտ անցնի»: Իսկ ի՞նչ էինք մենք հակադրում ամենին: 2008-ին իշխանությունները խանդավառված էին «ֆուտբոլային» դիվանագիտությամբ, որից Հայաստանը ոչինչ չստացավ, փոխարենը Անկարան ստացավ մի շարք դիվանագիտական դիվիդենտներ: Մի հանգամանք, որ այդպես էլ անհաս մնաց Հայաստանի «պրոգրեսիվ» /իսկ իրականում` խորը քաղքենի և գավառական/ լայն հասարակության համար: Հետո հերթը հասավ Ադրբեջանի դիվանագիտական կուրսի կոշտացման փուլին, երբ միջազգային հանրությունը մտածում էր` ինչ անել, որպեսզի բավարարվեին Բաքվի ամբիցիաները, միայն թե պատերազմ չսկսվի: Եվ հենց այդ ժամանակ էլ Մինսկի խմբի համանախագահները նոր շեշտադրում դրեցին բանակցային գործընթացում` ստատուս- քվոն չի կարելի երկար պահպանել: Սակայն Բաքուն դրանով էլ չէր բավարարվում, նա պահանջում էր «ակտիվ քայլեր»: Բաքվի պահանջներին բոլոր դիվանագիտական միջանցքներում սատարում էին թուրքերը, քանզի դրա «լեգիտիմ իրավունքը» Անկարան ստացել էր Երևանից` Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո: Փաստացի, պաշտոնական Երևանն իր գործողությունների արդյունքում հերթական պատմական ցիկլի ընթացքում ընկավ թուրք- ադրբեջանական ծուղակը: Իսկ Սաֆարովի պատմության ընթացքում հասարակությունը նույնիսկ անզեն աչքով նկատեց, որ. - Ադրբեջանցիները պատրաստվում են պատերազմի, իսկ Սաֆարովով նրանք փորձում են վախի մթնոլորտ սերմանել Հայաստանի ժողովրդի մեջ: - Միջազգային հանրությունը շատ իներտ արձագանք տվեց այս պատմությանը և մարդիկ հասկացան, որ այսօրվա Եվրոպան 1915-ի Եվրոպայից ոչնչով չի տարբերվում: - Այս պատմությունը ցցուն կերպով ներկայացրեց, թե ինչ աստիճանի է անգործության մատնված Հայաստանի պետական մեքենան: Որ պետությունը կարող է վաղն էլ «ուշանալ» երկրի անվտանգության հարցում, կամ` այսօր հունգարացիները մեզ խաբեցին, վաղն էլ կարող են մեզ «ուրիշները խաբել»: Իսկ այդ ամենը կարող էր և չլինել, եթե երկրի, պետության համար որոշում կայացնողները լինեին կոմպետենտ մարդիկ, այլ ոչ թե` «օրվա կուրսով» ապրող պատահական մարդիկ` իրենց «փոքր» նպատակներով: Արտակ Հակոբյան Thursday, September 13, 2012
Հայաստանը` թուրքական ֆուտբոլի և ադրբեջանական կացնի արանքում
Zham.am 13-9-2012- Ադրբեջան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը կրկին հիշեցրեց իր երկրի դիրքորոշումը Հայաստանի նկատմաբ. Անկարան չի բարելավի իր հարաբերությունները Երևանի հետ, քանի դեռ «գրավյալ տարածքները» չեն ազատագրվել: Փաստորեն, թուրք-ադրբեջանական ալյանսը Հայաստանին գցել է դիվանագիտական թակարդի մեջ: Թուրքիան չի բացում իր սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ ԼՂՀ-ի հարցում «առաջխաղացում» չկա: Իր հերթին, Ադրբեջանը Հայաստանի հետ վարում է «կացնային» դիվանագիտություն: Կանխամտածված հերոսացվում է մարդասպան Սաֆարովը, իսկ հետո առաջարկվում է հայերին... դուրս բերել զորքերը «գրավյալ տարածքներից»: Այսպիսով, թե' Անկարայի, և թե' Բաքվի թիվ մեկ պահանջը մեկն է` «գրավյալ տարածքների» «ազատագրումը», որպեսզի հետո Հայաստանի հետ պատերազմը «ավելի հեշտ անցնի»: Իսկ ի՞նչ էինք մենք հակադրում ամենին: 2008-ին իշխանությունները խանդավառված էին «ֆուտբոլային» դիվանագիտությամբ, որից Հայաստանը ոչինչ չստացավ, փոխարենը Անկարան ստացավ մի շարք դիվանագիտական դիվիդենտներ: Մի հանգամանք, որ այդպես էլ անհաս մնաց Հայաստանի «պրոգրեսիվ» /իսկ իրականում` խորը քաղքենի և գավառական/ լայն հասարակության համար: Հետո հերթը հասավ Ադրբեջանի դիվանագիտական կուրսի կոշտացման փուլին, երբ միջազգային հանրությունը մտածում էր` ինչ անել, որպեսզի բավարարվեին Բաքվի ամբիցիաները, միայն թե պատերազմ չսկսվի: Եվ հենց այդ ժամանակ էլ Մինսկի խմբի համանախագահները նոր շեշտադրում դրեցին բանակցային գործընթացում` ստատուս- քվոն չի կարելի երկար պահպանել: Սակայն Բաքուն դրանով էլ չէր բավարարվում, նա պահանջում էր «ակտիվ քայլեր»: Բաքվի պահանջներին բոլոր դիվանագիտական միջանցքներում սատարում էին թուրքերը, քանզի դրա «լեգիտիմ իրավունքը» Անկարան ստացել էր Երևանից` Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո: Փաստացի, պաշտոնական Երևանն իր գործողությունների արդյունքում հերթական պատմական ցիկլի ընթացքում ընկավ թուրք- ադրբեջանական ծուղակը: Իսկ Սաֆարովի պատմության ընթացքում հասարակությունը նույնիսկ անզեն աչքով նկատեց, որ. - Ադրբեջանցիները պատրաստվում են պատերազմի, իսկ Սաֆարովով նրանք փորձում են վախի մթնոլորտ սերմանել Հայաստանի ժողովրդի մեջ: - Միջազգային հանրությունը շատ իներտ արձագանք տվեց այս պատմությանը և մարդիկ հասկացան, որ այսօրվա Եվրոպան 1915-ի Եվրոպայից ոչնչով չի տարբերվում: - Այս պատմությունը ցցուն կերպով ներկայացրեց, թե ինչ աստիճանի է անգործության մատնված Հայաստանի պետական մեքենան: Որ պետությունը կարող է վաղն էլ «ուշանալ» երկրի անվտանգության հարցում, կամ` այսօր հունգարացիները մեզ խաբեցին, վաղն էլ կարող են մեզ «ուրիշները խաբել»: Իսկ այդ ամենը կարող էր և չլինել, եթե երկրի, պետության համար որոշում կայացնողները լինեին կոմպետենտ մարդիկ, այլ ոչ թե` «օրվա կուրսով» ապրող պատահական մարդիկ` իրենց «փոքր» նպատակներով: Արտակ Հակոբյան
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment