Երեւանում կարծրանում է մերձքաղաքական մարազմը, եւ հեղինակների ավելի ու ավելի մեծ քանակ, ինչպես օֆիցիոզից, այնպես էլ ընդդիմությունից, հանդես են գալիս բանակցությունները շարունակելու եւ Մինսկի խումբը պահպանելու օգտին: Օրինակ, ըստ aysor.am-ի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է.- Եթե մենք այսօր ճանաչում ենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը կհայտարարի, որ դա դեստրուկտիվ քայլ է Հայաստանի կողմից եւ դուրս կգա բանակցային գործընթացից: Ես չեմ բացառում, որ կարող են սկսել ռազմական գործողություններ, քանի որ Ադրբեջանը առիթ է փնտրում դրանք վերսկսելու համար, ... Սաֆարովի դեպքը մասնավորապես ցույց տվեց, որ մեզ անտեսել են, քանի որ Հունգարիան նման կերպ երբեք չէր վարվի Եվրամիության որեւէ անդամ կամ կշիռ ունեցող պետության հետ: Համապատասխանաբար, անհրաժեշտ է կառուցել ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն եւ քաղաքական համակարգ, ինչպես նաեւ լրջորեն զբաղվել Հայաստանի ներքին խնդիրներով,- ասել է նա: Կարելի է վստահաբար ասել, որ այս մարազմատիկ մտքերին համերաշխ են շատերը, ինչը բացատրվում է ոչ միայն «բնավորության լուրջ կոռոզիայով», այլեւ քաղաքական եւ պաշտպանական իրողությունների անհրաժեշտ ընկալման բացակայությամբ: Ավելի ստույգ, տեղի է ունենում հետեւյալը. մազոխիստական տրամադրությունների կարիք ունենալով, շահագրգռված չեն իրականության ընկալմամբ, դեգերում են սեփական ֆոբիաների եւ իրականության ապուշավարի ընկալման թավուտում: Միեւնույն ժամանակ, դեռ ամեն ինչ չէ տանուլ տրված, քանի որ միջազգային հարաբերությունները ներկայացնում են նոր մարտահրավերներ եւ, անկախ տեղային ինսինուացիայից եւ հիվանդագին ֆանտազիաներից, հարկ է պատասխան տալ եւ քիչ թե շատ համապատասխանել արտաքին միջավայրի պահանջներին: Իսկ արտաքին միջավայրը պատրաստվում է գոյատեւման առավել կոշտ պայմանների, եւ սպասվում է գործընկերների բավական կոշտ սելեկցիա: Ընդարձակ տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի դասավորության ակտիվ ճշգրտում, եւ Հայաստանը ստիպված է ընդունել որոշումներ պաշտպանության եւ անվտանգության հարցերով: Դա շատ բան է նշանակում, նաեւ այնպիսի մանրուք, ինչպիսին Մինսկի խմբի չեզոքացումն է: Այն պետությունը, որն այդ մասին կհայտարարի առաջինը, կստանա քաղաքական որոշ առավելություններ: Սակայն, եթե տեղի ունենա անխուսափելին, այսինքն՝ Մինսկի խումբը մեռնի օբյեկտիվորեն, կպարտվի այն երկիրը, որը փորձել է երկարաձգել նրա անիմաստ գոյությունը: Մինսկի խմբի գոյությունը համարվում է սպառնալիքների գոյության գործոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խոչընդոտ եւ մեզ համար բավական ցինիկ ու վտանգավոր խաղ, որը վարում են ով ասես, բայց ոչ Հայաստանը: Փայլուն ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ իրավաբան Անդրեաս Ղուկասյանը lragir.am-ում առաջարկել է ստեղծված իրավիճակի սպառիչ վերլուծություն, որում կա կարդալու եւ խորհելու շատ նյութ: Սակայն, ներկայիս մարազմը, երեւում է, կարծրանալու է եւ արդյունքում դառնալու է պացիֆիստների ու կապիտուլյանտների միասնական ճակատի ստեղծման պայման, ներկայացնելով բնակչության տարբեր ուղղությունների քաղաքական եւ ապաքաղաքական խմբեր: Իգոր Մուրադյան Thursday, September 13, 2012
Մինսկի խումբը դատապարտված է
Երեւանում կարծրանում է մերձքաղաքական մարազմը, եւ հեղինակների ավելի ու ավելի մեծ քանակ, ինչպես օֆիցիոզից, այնպես էլ ընդդիմությունից, հանդես են գալիս բանակցությունները շարունակելու եւ Մինսկի խումբը պահպանելու օգտին: Օրինակ, ըստ aysor.am-ի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է.- Եթե մենք այսօր ճանաչում ենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը կհայտարարի, որ դա դեստրուկտիվ քայլ է Հայաստանի կողմից եւ դուրս կգա բանակցային գործընթացից: Ես չեմ բացառում, որ կարող են սկսել ռազմական գործողություններ, քանի որ Ադրբեջանը առիթ է փնտրում դրանք վերսկսելու համար, ... Սաֆարովի դեպքը մասնավորապես ցույց տվեց, որ մեզ անտեսել են, քանի որ Հունգարիան նման կերպ երբեք չէր վարվի Եվրամիության որեւէ անդամ կամ կշիռ ունեցող պետության հետ: Համապատասխանաբար, անհրաժեշտ է կառուցել ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն եւ քաղաքական համակարգ, ինչպես նաեւ լրջորեն զբաղվել Հայաստանի ներքին խնդիրներով,- ասել է նա: Կարելի է վստահաբար ասել, որ այս մարազմատիկ մտքերին համերաշխ են շատերը, ինչը բացատրվում է ոչ միայն «բնավորության լուրջ կոռոզիայով», այլեւ քաղաքական եւ պաշտպանական իրողությունների անհրաժեշտ ընկալման բացակայությամբ: Ավելի ստույգ, տեղի է ունենում հետեւյալը. մազոխիստական տրամադրությունների կարիք ունենալով, շահագրգռված չեն իրականության ընկալմամբ, դեգերում են սեփական ֆոբիաների եւ իրականության ապուշավարի ընկալման թավուտում: Միեւնույն ժամանակ, դեռ ամեն ինչ չէ տանուլ տրված, քանի որ միջազգային հարաբերությունները ներկայացնում են նոր մարտահրավերներ եւ, անկախ տեղային ինսինուացիայից եւ հիվանդագին ֆանտազիաներից, հարկ է պատասխան տալ եւ քիչ թե շատ համապատասխանել արտաքին միջավայրի պահանջներին: Իսկ արտաքին միջավայրը պատրաստվում է գոյատեւման առավել կոշտ պայմանների, եւ սպասվում է գործընկերների բավական կոշտ սելեկցիա: Ընդարձակ տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի դասավորության ակտիվ ճշգրտում, եւ Հայաստանը ստիպված է ընդունել որոշումներ պաշտպանության եւ անվտանգության հարցերով: Դա շատ բան է նշանակում, նաեւ այնպիսի մանրուք, ինչպիսին Մինսկի խմբի չեզոքացումն է: Այն պետությունը, որն այդ մասին կհայտարարի առաջինը, կստանա քաղաքական որոշ առավելություններ: Սակայն, եթե տեղի ունենա անխուսափելին, այսինքն՝ Մինսկի խումբը մեռնի օբյեկտիվորեն, կպարտվի այն երկիրը, որը փորձել է երկարաձգել նրա անիմաստ գոյությունը: Մինսկի խմբի գոյությունը համարվում է սպառնալիքների գոյության գործոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խոչընդոտ եւ մեզ համար բավական ցինիկ ու վտանգավոր խաղ, որը վարում են ով ասես, բայց ոչ Հայաստանը: Փայլուն ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ իրավաբան Անդրեաս Ղուկասյանը lragir.am-ում առաջարկել է ստեղծված իրավիճակի սպառիչ վերլուծություն, որում կա կարդալու եւ խորհելու շատ նյութ: Սակայն, ներկայիս մարազմը, երեւում է, կարծրանալու է եւ արդյունքում դառնալու է պացիֆիստների ու կապիտուլյանտների միասնական ճակատի ստեղծման պայման, ներկայացնելով բնակչության տարբեր ուղղությունների քաղաքական եւ ապաքաղաքական խմբեր: Իգոր Մուրադյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment