Wednesday, September 19, 2012

Ադրբեջանցիների ցույցը Ֆրանսիայում տապալվել է

Panorama.am. 19-9-2012- Թուրքական կազմակերպությունները  և Ֆրանսիայում ապրող
ադրբեջանցիները, որոնք եկել են Գերմանիայից և Հոլանդիայից` շուրջ 150 մարդ, փորձել է բողոքի ակցիա իրականացնել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց: Սակայն, ինչպես Փարիզից տեղեկացնում է լրագրող Ժան Էքյենը, իրավապահները փակել են ՀՀ դեսպանատան ճանապարհը, իսկ ցուցարարներն էլ թափահարել են Ադրբեջանի դրոշներն ու բղավել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված և Խոջալուի դեպքերի մասին բացականչություններ: «Մենք պատրաստվում ենք ազատագրել մեր հողերը», «Սարգսյանը մարդասպան է», գրված է եղել ադրբեջանցիների պաստառների վրա:

No comments: