Monday, September 24, 2012

Ստեփանակերտը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Ադրբեջանի հետ. Regnum

Tert.am. 23-9-2012- «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է: Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ բավականին հստակ է. ցանկացած վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ուղիղ երկխոսության միջոցով», - հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հանրապետության ԱՆԳ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Regnum-ը` հղում անելով սեփական թղթակցին: Ըստ աղբյուրի՝ Սահակյանը նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ լինի քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Սահակյանը նշել է նաև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Միևնույն ժամանակ, ընդգծել է պաշտոնյան, «խոսք չի կարող լինել մեր անկախության և անվտանգության անգամ փոքր ինչ թուլացման մասին»: «Մեր ազգի համար դրանք բացառիկ արժեքներ են և ենթակա չէ սակարկության», - ասել է Սահակյանը: Հակամարտության լուծմանը կից արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է անվանել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը:

No comments: