Monday, October 22, 2012

Սիրիացիները փախչում են այն քաղաք, որտեղից 1922-ին փախել են հայերը. BBC

Tert.am. 22-10-2012- «Իզմիր դարձած Զմյուռնիայի ուրվականները». հետևյալ վերտառությամբ իր անդրադարձում BBC-ն ներկայացնում է, թե ինչպես են սիրիացի փախստականներն այժմ հանգրվանում Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում, որն Առաջին Աշխարհամարտի շրջանում «այլանդակ սպանդի և ավերածությունների» գոտի էր: Աղբյուրը գրում է, որ «այսօր անհնար է լսել սիրիացի փախստականների պատմությունները և չմտածել այն ամենի մասին, ինչ բաժին ընկավ Զմյուռնիայի հույն և հայ բնակչությանը 1922-ի սեպտեմբերին»: Նշվում են զմյուռնացիներին բաժին ընկած «թալանը, բռնաբարություններն ու հրդեհները»: BBC-ին նաև նշում է «ավելի քան մեկ ու կես միլիոն քրիստոնյաների բնաջնջման» մասին` ընդգծելով, որ «փողոցներից անհետացել են» այդ բազմազգ ու բազմամշակութային քաղաքի ներկայացուցիչների` «հայերի, հույների, հրեաների ձայները»:

No comments: