Thursday, October 25, 2012

Իրանը նավթի արտահանման ծավալները կնվազեցնի 1 միլիոն բարելով

«Լրագիր» 25-10-2012- Իրանը մտադիր է նավթի արտահանումը գալիք մի քանի ամիսների ընթացքում կրճատել 1 միլիոն բարելով: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նախագահ եւ նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ահմադ Գալեբանին: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերը: Հոկտեմբերի 23-ին էլ Իրանը հայտարարել էր, որ կարող է դադարեցնել նավթի արտահանումը, եթե Արեւմուտքի կողմից ճնշումը մեծանա եւ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն: Իրանի նավթի նախարար Ռոստամ Կասեմին էլ ասել է, որ իրենք պլան-Բ ունեն, որը գործի կդրվի նավթից ստացվող եկամուտների բացակայության դեպքում:

No comments: