Thursday, October 25, 2012

Իրանի հարցը` Հաագայում

Report.am. 25-10-2012-Այսօր Հաագայի միջազգային դատարանում գործ է սկսվում Իրանի դեմ, որը պիտի
ուսումնասիրի 1980-ական թվականներին երկրում շուրջ 20 հազար քաղբանտարկյալների ենթադրվող մահապատժի մասին փաստերը: Իրավապաշտպան նախաձեռնողների խոսքով՝ գործը իրավական ուժ չի ունենա, բայց կարող է ազդեցություն ունենալ բարոյական առումով:Իրավապաշտպաններն Իրանի իշխանություններին մեղադրում են այլախոհների առեւանգման, կտտանքների եւ զանգվածային մահապատժի իրականացման մեջ: Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը 1988 թվականին խաղաղության կոչ արեց, ինչից հետո ավարտվեց Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմը, հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խոմեյնին ստեղծեց այսպես կոչված "մահվան կոմիտեներ", որոնք իրավունք ունեին մահապատժի ենթարկել ցանկացած աստվածամերժի: Իրանը հերքում է միջազգային որեւէ նորմի խախտումը:

No comments: