Tuesday, October 16, 2012

Թուրքիան 220 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

«Lragir.am», 16.10.2012: Թուրքիան սիրիացի փախստականների կարիքների համար 220 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, գրում է Ինտերֆաքսը: Նրա խոսքով, 2012թ արդյունքներով ծախսված գումարներն ավելի մեծ կլինեն: Սիրիայի քաղաքացիները տեղավորվել են 13 վրանային եւ 1 կոնտեյներային ճամբարներում, ինչպես նաեւ փախստականների ընդունման ժամանակավոր կենտրոնում: Ճամբարները տեղակայված են Թուրքիայի հարավային 6 նահանգներում, որոնցից 4-ը սահմանակից են Սիրիային: Ընդհանուր առմամբ, Սիրիայից Թուրքիա է հեռացել 143 հազար փախստական: Նրանցից 43 հազարը հետ է վերադարձել հայրենիք:

No comments: