Wednesday, October 31, 2012

Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ հոսանքահարման հետևանքով 24 մարդ է մահացել

«Թերթ.am», 31.10.12: Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ հոսանքահարման հետևանքով 24 մարդ է մահացել, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։ Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Աին Բադր գյուղում։ Իրավապահների համաձայն՝ բարձր լարման էլեկտրական սյունն ընկել է այն շինության վրա, որտեղ ընթանում էր հարսանեկան միջոցառումը։ Հյուրերի շրջանում խուճապ է սկսվել։ Զոհերի գերակշիռ մասը կանայք ու երեխաներ են։

No comments: