Thursday, October 25, 2012

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին Փարիզում

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև. այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այս հանդիպման քննարկման առաջին հարցը լինելու է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ներում ստանալու փաստի հասցրած վնասն ու ելքի ուղիների որոնումը: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո սա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը: Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այցելել Ղարաբաղյան հակամարտության շրջան` «վերակենդանացնելու» համար հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները:

No comments: