Monday, October 22, 2012

Այս տարի Թուրքիայում վնասազերծվել է 670 PKK-ական

1in.am. 22-10-2012- Թուրքական Sabah թերթը վիճակագրական տվյալներ է ներկայացրել այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի վերաբերյալ: Դրանց համաձայն, այդ ժամանակահատվածում Թուրքիայում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում անցկացված անդրսահմանային օպերացիաների հետևանքով վնասազերծվել է 670 PKK-ական: Գերի է հանձնվել 184 PKK-ական: Հաշվետու ժամանակաշրջանում թուրքական անվտանգության ուժերն առգրավել են 3 տոննա պայթուցիկ, 400 հրացան և 800 ձեռքի նռնակ: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է PKK-ին օգնած 6300 մարդ: Նշվում է, որ PKK-ի զինյալների թիվը կազմում է 5500-6000 մարդ:

No comments: