Monday, October 22, 2012

Հույս ունեմ, որ արտգործնախարարների հանդիպումը կկայանա հենց այս շաբաթ. Իգոր Պոպով

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը դեռևս հստակ որոշված չէ: Նա նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում երկու երկրների ԱԳ նախարարությունների հետ և որ ինքը հույս ունի, որ հանդիպումը հենց այս շաբաթ է կայանալու. «Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հենց այս շաբաթվա ընթացքում: Ռուս համանախագահը հավելել է, որ հանդիպումն անց է կացվելու Փարիզում և հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան:

No comments: