Tuesday, October 2, 2012

«Amnesty International»-ը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի ակտիվիստին

Panorama.am. 2-10-2012- «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստ Զաուր Գուրբանլին: Այս մասին տեղեկացնում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը: Նշենք որ վերջերս Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր և ընդդիմադիր երիտասարդական «NİDA» կազմակերպության ակտիվիստ Զաուր Գուրբանլիին: Պարբերականը նշում է, որ Զաուր Գուրբանլին հայտնի է համացանցում իր ակտիվությամբ և գործող իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքով: Նա նաև ներգրավված է եղել «Երգ հանուն ժողովրդավրության» արշավում: Վերջինս «Եվրատեսիլ 2012»-ին հաղթանակ տարած Շվեդիայի ներկայացուցիչ Լորենի հետ հանդես էր եկել համատեղ քննադատությամբ՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին` լրագրողներին հետապնդելու մեջ: «Ադրբեջանի իշխանությունները որոշել են Զաուր Գուրբանլիին ձերբակալել այն պատճառով, թե նա ծաղրել է նախագահի ընտանիքին: Եթե նա իր քաղաքական և համացանցում ակտիվություն ցուցաբերելու պատճառով է թիրախ դարձել, ապա նրան պետք է անհապաղ ազատ արձակել»,-նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ Ջոն Դալհուսենը:

No comments: