Monday, October 8, 2012

«Եթե հայերը թռիչքներ իրագործեն դեպի Ստեփանակերտ, Թուրքիան կարող է Հայաստանի համար փակել իր օդային տիրույթը». APA

1in.am. 8-10-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե հայերը սկսեն թռիչքներ իրագործել դեպի Ստեփանակերտ, ապա Թուրքիան կարող է Հայաստանի համար փակել իր օդային տիրույթը: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ այդպիսի պայմանավորվածություն գոյություն ունի Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Նրանք հավելում են, որ վերջին ժամանակներս տվյալ հարցը բազմիցս քննարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի ավիացիոն կառույցների կողմից: Թուրք ազգայնական պատգամավոր Սինան Օղանը նույնպես չի բացառել Թուրքիայի կողմից տվյալ քայլի իրագործման հնարավորությունը. «Մեր կողմից մենք կարող ենք այդ հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն անհրաժեշտ է պարզել, թե որ երթուղով են իրականացվելու ավիաչվերթները դեպի Նախիջևան»:

No comments: