Monday, October 8, 2012

Հայերն արտագաղթում են, իսկ վարչապետ Սարգսյանն ընդամենը արդարանում է

Zham.am. 8-10-2012- Ժողովրդագրական առումով Հայաստանն այսօր նկատելիորեն զիջում է իր` մասնավորապես, մահմեդական հարևաններին, ընդ որում, չմոռանանք, որ դրանցից երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան, մեզ թշնամի պետություններ են: Հենց այս տեսանկյունից առավել ուշագրավ են ՄԱԿ-ի ժողովրդագրական տվյալները Հայաստանի մասին, որոնք մինչև 2025 թվականը մեզ համար բավականին մտահոգիչ վիճակ են կանխատեսում: Համաձայն այդ թվաբանության, Հայաստանի բնակչությունը մինչև 2025 թվականը կնվազի 25 %-ով, այն դեպքում, երբ հարևան երկու երկրներում` Ադրբեջանում և Թուրքիայում, սպասվում է բնակչության 31 % և 43 % աճ: Պակաս մտահոգիչ չեն և հայ մասնագետների ներկայացրած թվերը. զգուշացնելով, թե սարերի հետևում չէ այն օրը, երբ Հայաստանում մահացության գործակիցը կգերազանցի ծնելության գործակցին, նրանք արձանագրում են, որ այսօր արդեն իսկ ծնելության գործակիցը 1,7 է, մինչդեռ սերնդի վերարտադրման համար այդ ցուցիչը պետք է կազմեր 2,1: Ստացվում է, որ հայ մայրերի միայն 2/3-ն է վերարտադրում ինքն իրեն: Կրճատվող ծնունդներ, հասարակության ծերացում, մահացության աճ, և այս ամենին զուգահեռ` շարունակվող արտագաղթ. սա չափազանցություն չէ, այլ իրողություն: Որքան էլ որոշ պաշտոնյաներ կաշվից (ոչ մաշկից) դուրս գալով ջանան մեղմել պատկերը, միևնույն է, իրականությունից չեն փախչի: Արտագաղթի ծավալները շատ ավելի մեծ են, քան ներկայացվում են պաշտոնական թվերով, սակայն անգամ բերվող թվերը բավականին խոսուն են: Կառավարությանն առընթեր ՀՀ միգրացիայի գործակալությունը, 2007-ի հետազոտության համաձայն (ի դեպ, սա վարչության վերջին ուսումնասիրությունն էր)` 2002-2007 թթ. ՀՀ-ից արտագաղթել է 150 հազար մարդ: Նույն գործակալությունը, հիմնվելով եղած ուսումնասիրությունների վրա, նաև հաստատում է, որ անկախությունից ի վեր` նախորդ երկու տասնամյակներում, Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Մեր ձեռքի տակ են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալները. ուղևորների հաշվառման տվյալների համաձայն, 2011 թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 15,0 հազարով, կամ 28,6 %-ով և կազմել 67,3 հազար մարդ: Միաժամանակ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների մասով բացասական սալդոն կազմում է 89,3 հազար մարդ: Արտագաղթի փաստն արձանագրում են նաև արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցող աշխատանքի տեղավորման գործակալությունները, փաստելով` «Հայաստանից հեռանում են բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, հայրենիքից հեռանում են լավագույն մասնագետները, անգամ ֆինանսապես ապահովված ընտանիքները»: Հիշենք, որ նույնիսկ հանրահայտ WikiLeaks-ն անդրադարձավ Հայաստանի հայաթափման խնդրին` արձանագրելով, որ Հայաստանից սկսել են արտագաղթել նաև միջին խավի ներկայացուցիչները, ովքեր նախկինում չէին հեռանում երկրից։ «Հայ ծնողներն իրենց երեխաների ապագան չեն տեսնում հայրենիքում»,- եզրափակում էր WikiLeaks-ը: Ստվերայնություն, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա. արտագաղթի պատճառների ցանկը կարելի է անվերջ շարունակել: Մասնագետների հաշվարկներով, եթե երկրում ստվերը կազմում է տնտեսության 70 տոկոսը, կնշանակի շուրջ 700 մլն դոլարը շրջանցում է պետական բյուջեն: Իսկ քանի՞ աշխատատեղ կարող էր ստեղծվել, եթե 700 մլն-ը չշրջանցեր պետբյուջեն, և ուրեմն, քանի հայ ընտանիք ստիպված չէր լինի բռնել օտարության ճամփան: Գիտակցո՞ւմ ենք, թե ինչ հետևանքներով է հղի աղետալի արտագաղթը մեր երկրի համար: Նման իրավիճակում կկարողանա՞ Հայաստանը պահպանել իր ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային անվտանգությունը: Ժողովրդագրական աղետը չի՞ լինի կործանարար հայ ժողովրդի համար: «Մենք սկսում ենք վերջանալ, ինչպես ջուրը առվի մեջ` աղբյուրի ցամաքելուց հետո, ինչպես լույսը երկնքում` արևը մայր մտնելուց հետո»,- ահազանգում է քաղաքագետ Արա Պապյանը: Ցավոք, աղետը կանխելուն ուղղված համապետական ծրագրերի բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ վտանգի գիտակցումը չկա: Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ «վերևների»` իրականությունը թաքցնելուն միտված ճիգերը: Ներկա ժողովրդագրական աղետից ելքեր փնտրելու, ուղիներ մատնանշելու փոխարեն, դեռ մի բան էլ փորձ է արվում թաքցնել ճշմարտությունը: ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց. ԻՆՉՈ՞Ւ Լրագրողական կարճ հարցումները պարզեցին այսպիսի պատկեր. «Լավ օրից չէ, որ գնում ենք»,- ասում են հեռացող հայերը։ «Աշխատանք չկա, ինչպե՞ս պահենք մեր երեխաներին»: «Կարոտում ենք հայրենիքը, մեր հարազատներին, ուզում ենք վերադառնալ, բայց ինչպե՞ս»: Ինձ սարսափեցրեց Գյումրու ՌԴ հյուպատոսարանի առաջ գոյացած հերթը. «Եթե պետությունը հոգա իր քաղաքացիների մասին, աշխատատեղեր ստեղծվեն, մենք ստիպված չենք լինի գնալ մեր երկրից»,- ասում են գյումրեցիները: Օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների հետ զրուցելիս մի ցավալի փաստ նկատեցի. իր երկիրը սիրող ու օտարության մեջ երկրի կարոտից խեղդվող հայն անգամ մեկ հարցում իրեն հաջողակ է համարում, որ ապրում է իրավական երկրում, ուր պաշտպանված են իր իրավունքները, ուր փողն ու զոռբայությունը չեն որոշիչը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրկնապատկվել է գյուղական շրջաններից արտագաղթը: Իրավիճակը մտահոգիչ է Շիրակի և Կոտայքի մարզերում: Այցելեք ՀՀ ցանկացած մարզ ու կհամոզվեք` արտագաղթի հիմնական պատճառը գործազրկության բարձր մակարդակն է, տեսանելի հեռանկարի բացակայությունը: «Դրսում աշխատելու պայմանները շատ վատ են, բայց ինչ անենք, ստիպված ենք գնում»,- շատերը նաև վստահեցնում էին, որ եթե աշխատանք ունենան, երբեք չեն մտածի հայրենի գյուղը լքելու մասին: Գյուղացիների մի զգալի հատվածը հողի մշակումն անարդյունավետ ու անիմաստ աշխատանք է համարում, դրա համար էլ մարզերում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասել է տագնապալի չափերի: ԿԱՄԱՎՈՐ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՕՏԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ Օտարն էլ իր հերթին է, սեփական շահերով պայմանավորված, նպաստում հայաստանյան արտագաղթին: Մոսկովյան Կրեմլը, մտահոգ սեփական երկրի ազգաբնակչության թվի անկումով, 2006-ից սկսեց իրականացնել ՌԴ բնակչության թիվն ի հաշիվ նախկին խորհրդային հանրապետությունների ավելացնելու ծրագիր: Ծրագրում պատվավոր տեղ տրվեց հայերիս` որպես աշխատասեր, խելացի ժողովրդի, իսկ Երևանում չուշացավ Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչության ստեղծումը: Փաստորեն, սկսեց իրագործվել «հայաթափում` կամավորության սկզբունքով» ռուսական ծրագիրը: Չնայած տարբեր կազմակերպություններ հանդես են եկել Հայաստանում գործող ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի գրասենյակներն անհապաղ փակելու կոչով, սակայն, դրանք կան ու շարունակում են իրենց անօրինական գործունեությունը Հայաստանում: Այդ ծրագրի մասնակիցներից մեկի տեղեկացմամբ, Երևանում շաբաթը հինգ անգամ` երկհերթ ռեժիմով, կազմակերպվող սեմինարներին ամեն օր մասնակցում է ավելի քան 100 մարդ: Այսինքն, մեկ շաբաթվա մասնակիցների թիվն անցնում է 500-ից: Ծրագիրն իրականացվում է նաև Գյումրիում: Ի դեպ, ծրագրին մասնակցող ՀՀ քաղաքացիները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և ընդունեն ՌԴ քաղաքացիություն: Նրանց տրամադրվում են տարբեր թղթապանակներ, ուր նշված են հայերին որպես բնակության վայր առաջարկվող ՌԴ մարզերը, առաջարկվող պայմաններն ու աշխատանքի բնույթը: Հայ ընտանիքներին հիմնականում բնակեցման են ուղարկում Կալինինգրադի, Վորոնեժի, Լիպեցկի, Տյումենի մարզեր: Իսկ խոստումների փաթեթը գրավիչ է` տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս և, իհարկե, ՌԴ քաղաքացիության արագացված ձևակերպում: Այդ ծրագրով արդեն հազարավոր ՀՀ քաղաքացիներ հաստատվել են ՌԴ-ում: Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի փաստ հրապարակեց` վերջին 4 տարում այս ծրագրին դիմել է շուրջ 20 հազար հայաստանցի, որոնցից վերաբնակչի կարգավիճակով ՌԴ է մեկնել մոտ 1,5 հազարը: Չնայած Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ նախատեսված էր «Հայրենակիցներ» վերաբնակեցման պետական ծրագիրն իրականացնել մինչև 2012 թվականը, սակայն նախագահ Վ. Պուտինի սեպտեմբերի 15-ի հրամանագրով դրա իրականցումը դարձավ անժամկետ: Որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Ռուսաստանի նախագահին, թե ՌԴ-ն լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը նպաստում է երկրից հայերի արտագաղթին: Անկեղծ ասած պարզունակ մոտեցում է: Ի վերջո, Պուտինն, ի պատիվ իրեն, իրականացնում է մի ծրագիր, որը բխում է սեփական երկրի շահերից: Այլ հարց է, թե ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները` ի նպաստ Հայաստան երկրի շահերի. տվյալ դեպքում արտագաղթը կանխելու ուղղությամբ: Միանգամից ասենք` ոչինչ, կամ գրե~թե ոչինչ: Ոչ ոք չի մոռացել դեռ մեկ տարի առաջ արտագաղթի վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան Կառավարության ղեկավարի հայտարությունը, թե. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն երկրից, որ այդ կրիտիկական զանգվածը մնա և հեղափոխությո՞ւն անի»: Թեպետ վարչապետը երկար չարչարվեց համոզելու հանրությանը, որ իր խոսքն հնչել է ընդամենը որպես կատակ, բայց ապարդյուն. վարչապետը բարձրաձայնել էր սեփական մտածումն ու ցանկությունը: «Հայրենակիցներ» ծրագրի իրականցման առնչությամբ հնչեցված մտահոգություններին ևս վարչապետ Սարգսյանը մշտապես տվել է միևնույն`ոչինչ չասող պատասխանը. ընդամենը

No comments: