Monday, October 8, 2012

Իմ հաղթանակը ամբողջ Լատինական Ամերիկայի հաղթանակն է. Չավես

Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը, որն այդ պաշտոնում ընտրվել է երրորդ անգամ, մեկժամանոց ելույթով
հանդես է եկել Միրաֆլորեսի պալատի պատշգամբից: Նախագահը շնորհակալություն է հայտնել Վենեսուելայի քաղաքացիներին քվեարկությանը մասնակցելու, և ընդդիմադիրներին՝ իր հաղթանակը ճանաչելու համար: «Ես շնորհավորում եմ այն ավելի քան 8 մլն մարդկանց, որոնք քվեարկել են հեղափոխության օգտին, սոցիալիզմի օգտին, Վենեսուելայի հզորության օգտին»,- ասել է Չավեսը, որի խոսքերը մեջբերում է Robalt գործակալությունը: «Հենց այսօր նոր փուլ է սկսվում բոլիվարիական կառավարության համար, որի ընթացքում մենք պարտավոր ենք ամեն օր դառնալ ավելի լավը, ավելի արդյունավետ, որպեսզի պատասխանենք մեր ժողովրդի կարիքներին»,- ասել է նա: «Այսօր մեզ հետ հաղթել է ամբողջ Լատինական Ամերիկան»,- ասել է Չավեսը: Նա նշել է, որ արդեն շնորհավորանքներ է ստացել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսից և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյից: Չավեսի հազարավոր համախոհներ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո երգելով ու պարելով դուրս են եկել իրենց քաղաքների փողոցներ: Հիշեցնենք. ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը շնորհավորել է գործող նախագահին հաղթանակի կապակցությմաբ և ընդունել իր պարտությունը: Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի հաղորդմամբ՝ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում Չավեսը հավաքել է 54.42 տոկոս, իսկ Կապրիլեսը՝ 44.97:

No comments: