Saturday, October 20, 2012

Բրիտանացիները օդից ու գոլորշուց վառելիք են ստացել

«Panorama.am», 20.10.2012: Բրիտանացի մի խումբ գիտնականներ մթնոլորտային օդի բաղադրիչներից վառելիք ստանալու հազվագյուտ տեխնոլոգիա են մշակել, որը կարող է օգնել լուծելու էներգետիկ ճգնաժամն ու կրճատել ածխաթթվի չափը մթնոլորտում, գրում է բրիտանական Independent թերթը: Air Fuel Synthesis ոչ մեծ ընկերությունը այս տարվա օգոստոսից կարողացել է արտադրել 5 լիտր վառելիք, որը մթնոլորտային ածխաթթու գազի և ջրային գոլորշիների սինթեզ է: Ներկայում սինթեզի գործընթացը նախնական փուլում է և էլեկտրաէներգիայից սնման կարիք ունի, սակայն հետագայում հեղինակները հույս ունեն էներգիա ստանալ վերականգնվող աղբյուրներից: Ընկերությունը հուսով է` մոտակա 2 տարում գործարան կառուցել, որը օրական 1 տոննա նման վառելիք կարտադրի:

No comments: