Saturday, October 20, 2012

PKK-ն սպանել է Թուրքիայի ուժային կառույցների 6 ներկայացուցչի

«1in.am», 20.10.2012: Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երեկ երեկոյան և գիշերը միաժամանակյա հարձակումներ են իրականացրել 3 նահանգում: Քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Քըրըրքդաղ գյուղում սպանել են ոստիկանության երեք հատուկջոկատայինի: Երկրորդ հարձակումն իրականացվել է Բիթլիսի նահանգի Օրթքափը գյուղում: Այստեղ սպանվել է 3 գյուղական պահապան: Բացի այդ, վիրավորվել են 1 զինվոր և 3 գյուղական պահապան: Վիրավորներին տեղափոխել են Բիթլիսի հիվանդանոց: Քուրդ զինյալները Թունջելի նահանգում հեռահար զենքերով մոտ 10 րոպե գնդակոծել են ոստիկանատունը: Հայտնի չէ` դրա հետևանքով զոհեր ու վիրավորներ գրանցվե՞լ են, թե՞ ոչ:

No comments: