Monday, October 22, 2012

«Իրանը կարող է նվազեցնել մեզ մատակարարվող գազի գինը». Թաներ Յըլդըզ

1in.am. 22-10-2012- Թուրքական The Lira կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, մասնակցելով Kanal 24-ի հաղորդումներից մեկին, անդրադարձել է Թուրքիայի էներգետիկ խնդիրներին. «Իրանական գազի թանկ լինելու պատճառով մենք դիմել ենք արբիտրաժային դատարան՝ գազի գինը նվազեցնելու համար: Մեր երկիր իրանական պատվիրակության կատարած վերջին այցի ժամանակ իրանական կողմը նշեց, որ պատրաստ է որոշակի զիջում անել այդ հարցում, սակայն դա չգոհացրեց մեզ, քանի որ մենք ունենք հստակ նշաձող այդ հարցում: Մենք հավատում ենք, որ արբիտրաժային դատարանը դրական որոշում կկայացնի այդ հարցում: Ինչ վերաբերում է նրան, որ Սիրիան հրաժարավել է գնել մեր էլեկտրաէներգիան, ապա դրա ծավալը չէր գերազանցում անգամ մեկ տոկոսը: Մեկ տարում մենք միջին հաշվարկով Սիրիային մատակարարել ենք 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Սիրիային էլեկտրաէներգիա մատակարարելը մեզ համար կարևոր էր մարդասիրական և ոչ թե տնտեսական տեսանկյունից: Մենք էլեկտրաէներգիան ուղարկում էինք ոչ թե իշխող ռեժիմին, այլ՝ բնակչությանը: Մենք էներգիայի մատակարարման հարցում բաց ենք պահում մեր դռները: Սիրիայի հարցը բացասաբար չի անդրադարձել Ռուսաստանի հետ մեր էներգետիկ համագործակցության վրա: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ոչ միայն բնական գազի և միջուկային էներգետիկայի ոլորտում, այլև՝ նավթի ոլորտում, թեև դա մեծ տոկոս չի կազմում: Արդեն երկար տարիներ է, ինչ Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում են էներգետիկ ոլորտում»:

No comments: