Saturday, October 6, 2012

Գալիս են Սաֆարովի համար վճարելո՞ւ

Panorama.am. 5-10-2012- Հաջորդ երկուշաբթի և երեքշաբթի Բուդապեշտում տեղի կունենա հունգարական-ադրբեջանական տնտեսական միացյալ հանձնաժողովի հաջորդ նիստը, «MTI»-ին տեղեկացրեց (Հունգարական տեղեկատվական գրասենյակ) վարչապետարանը: Հունգարական կողմից պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարար, միացյալ հանձնաժողովի հունգարական համանախագահ Պետեր Սիյյարտոն: Նրա հետ մեկտեղ բանակցություններին մասնակցելու են Ազգային տնտեսության նախարարության գործադիր պետքարտուղար Ռոզա Նագյը, Գյուղատնտեսության զարգացման նախարարության ԱԳ-ի պետքարտուղար Գյուլա Բուդաին, ինչպես նաև մի շարք մասնագետներ, նախարարությունների պաշտոնյաներ: Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է միացյալ հանձնաժողովի մյուս համանախագահ, տնտեսական զարգացման նախարար Սահին Մուստաֆաևը, նրա հետ մեկտեղ ադրբեջանական կառավարության մի քանի փոխնախարարներ կլինեն պատվիրակության անդամներ, ինչպես կրթության և արտաքին գործերի փոխնախարարները: Կառավարության պատվիրակությանը ուղեկցելու են ադրբեջանական առևտրականները, քանի որ միացյալ հանձնաժողովի նստին զուգահեռ նաև առևտրական ֆորում են կազմակերպում: Ըստ տեղեկատվության, կովկասյան պետությունների, այդ թվում նաև Ադրբեջանի պահանջարկների կառուցվածքը համապատասխանում է հունգարական տնտեսական առաջարկների կառուցվածքին: Այս պատճառով կառավարությունը ցանկանում է, որ հունգարական կազմակերպությունները շուկայական հնարավորություններ ունենան Ադրբեջանում: Nepszava.hu, 2012թ հոկտեմբերի 4, աղբյուր. MTI (Հունգարական տեղեկատվական գրասենյակ)

No comments: