Saturday, October 6, 2012

Սերժ Սարգսյան. Սաֆարովի ներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Հայ սպային կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի ներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը, իր 160,000 քաղաքացիներով, երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Reuters»-ին տված հարցազրույցում: «Սա եւս մեկ անգամ հաստատում է մեր այն կարծիքը, որ Ղարաբաղի ժողովուրդը ապագա չունի Ադրբեջանի կազմում»,-նշել է Հայաստանի նախագահը: «Երբ ես ասում եմ, որ ադրբեջանական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն, այլատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանում վտանգավոր է սպառազինությունների կուտակումը, երբ ասում եմ, որ Ադրբեջանը պատարստվում է ռազմական գործողությունների վերսկսման եւ հակամարտությունը ռազմական ճանպարհով լուծելուն, դա չի նշանակում, որ բանակացությունները շարունակելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը: Միաժամանակ «Reuters» –ն ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարբերություններում լարվածությունն աճել էր ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնումից եւ հայրենիքում նրան ներում շնորհելուց հետո:

No comments: