Saturday, October 6, 2012

Սիրիայում քրդական զորքերի ստեղծումը շոկի մեջ է գցել Թուրքիային

News.am. 6-10-2012- Սիրիական զորքերի հեռանալուց հետո Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում իշխանության գլուխ անցած քրդական «Ժողովրդավարական միասնություն» կուսակցությունը (PYD) զորքեր է ստեղծում, որոնք կոչվում են «Քուրդիստանի ժողովրդական բրիգադների բանակ»: Թուրքական Milliyet-ի՝ «Թուրքիայի սահմանին շոկ առաջացնող լուսանկարներ» վերնագրով նյութի մեջ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ից PKK –ի սիրիական թեւը համարվող PYD-ն հայտարարել է նոր զորքերի ստեղծման մասին, որոնք պետք է ապահովեն քրդաբնակ քաղաքների անվտանգությունը: Նշվում է, որ քրդական նոր զորախմբերը ստեղծվել են Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող քրդաբնակ տարածքներում:

No comments: