News.am. 1-10-2012- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը կարծում է, որ իր մեղադրանքների հետ կապված իրավիճակը «հիշեցնում է 1937 թվականը. կա մարդ եւ կա ՔՕ հոդված, բայց փաստեր չկան»: Այդ մասին նա ասել է խորհրդարանում ելույթ ունենալիս: Ինչպես հաղորդվել էր, ՀՀ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: «Սա անգամ փոթորիկ չէ մեկ բաժակ ջրում: Սա փոթորիկ է մատնոցում: Ստացվում է, որ փող կա, բայց բողոքողներ չկան», - նշել է Օսկանյանը` ընդգծելով, որ մեղադրանքները պարզապես վիրավորական են: Պատգամավորն ասել է, որ իր ընտանիքը երբեք փողի կարիք չի ունեցել: Որպես ապացույց նա նշել է, որ հունվարի 28-ին Հանթսմանների ընտանիքն իրեն երկու գումար է հատկացրել` մեկը հիմնադրամի համար, իսկ մյուսը` 1 մլն 427 հազ. դոլար, անձնական կարիքների: Խորհրդակցելուց հետո ինքը 1 միլիոն 200 հազարը փոխանցել է բանկին որպես ավանդ: Իսկ 227 հազար դոլարն իր մոտ է թողել «Սիվիլիթաս» հիմնադրամի ծախսերի համար: Զուգահեռ անցկացնելով` նա նկատել է, որ այդ նույն ժամանակահատվածում «Սիվիլիթաս» հիմնադրամն սկսել է ընդլայնվել, սկսել են գործել համացանցային հեռուստատեսությունը, թերթ է հրատարակվել եւ գործարկվել է կայքը: Ընդլայնման ծախսերը 90 հազար դոլարով գերազանցել են այն գումարը, որը նա ունեցել է: Եւ Օսկանյանն իր սեփական միջոցներից է այդ գումարը փոխանցել հիմնադրամին: Այն պահին, երբ իրեն են փոխանցել Հանթսմանների փողերը, իր հաշիվներին ընդհանուր առմամբ եղել է 780 հազար դոլար, որից հետեւում է, որ նա գումարի կարիք չի ունեցել: Որպես իր խոսքերի ապացույց` Օսկանյանը որոշել է խորհրդարանին հիշեցնել, որ Մարաշի հարուստ հայ ընտանիքի ժառանգ է, որի 4 սերունդը զբաղվել է ոսկու եւ ադամանդների առեւտրով: «Ես երբեք չեմ ծախսել Հայաստանի փողերը: Սակայն իմ շնորհիվ շատ կազմակերպություններ Հայաստանին վարկեր են տրամադրել: Ես չեմ կասկածում, որ սա քաղաքական պատվեր է` ուղղված իմ եւ «Բարգավաճ Հայաստանի» դեմ: Ես 10 տարի աշխատել եմ ԱԳՆ-ի ղեկավար, մի՞թե նման վերաբերմունքի եմ արժանի», - եզրափակել է Վ. Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է: «Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: Tuesday, October 2, 2012
Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է քաղաքական մրցակիցների նկատմամբ անհանդուրժողականության մեջ
News.am. 1-10-2012- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը կարծում է, որ իր մեղադրանքների հետ կապված իրավիճակը «հիշեցնում է 1937 թվականը. կա մարդ եւ կա ՔՕ հոդված, բայց փաստեր չկան»: Այդ մասին նա ասել է խորհրդարանում ելույթ ունենալիս: Ինչպես հաղորդվել էր, ՀՀ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: «Սա անգամ փոթորիկ չէ մեկ բաժակ ջրում: Սա փոթորիկ է մատնոցում: Ստացվում է, որ փող կա, բայց բողոքողներ չկան», - նշել է Օսկանյանը` ընդգծելով, որ մեղադրանքները պարզապես վիրավորական են: Պատգամավորն ասել է, որ իր ընտանիքը երբեք փողի կարիք չի ունեցել: Որպես ապացույց նա նշել է, որ հունվարի 28-ին Հանթսմանների ընտանիքն իրեն երկու գումար է հատկացրել` մեկը հիմնադրամի համար, իսկ մյուսը` 1 մլն 427 հազ. դոլար, անձնական կարիքների: Խորհրդակցելուց հետո ինքը 1 միլիոն 200 հազարը փոխանցել է բանկին որպես ավանդ: Իսկ 227 հազար դոլարն իր մոտ է թողել «Սիվիլիթաս» հիմնադրամի ծախսերի համար: Զուգահեռ անցկացնելով` նա նկատել է, որ այդ նույն ժամանակահատվածում «Սիվիլիթաս» հիմնադրամն սկսել է ընդլայնվել, սկսել են գործել համացանցային հեռուստատեսությունը, թերթ է հրատարակվել եւ գործարկվել է կայքը: Ընդլայնման ծախսերը 90 հազար դոլարով գերազանցել են այն գումարը, որը նա ունեցել է: Եւ Օսկանյանն իր սեփական միջոցներից է այդ գումարը փոխանցել հիմնադրամին: Այն պահին, երբ իրեն են փոխանցել Հանթսմանների փողերը, իր հաշիվներին ընդհանուր առմամբ եղել է 780 հազար դոլար, որից հետեւում է, որ նա գումարի կարիք չի ունեցել: Որպես իր խոսքերի ապացույց` Օսկանյանը որոշել է խորհրդարանին հիշեցնել, որ Մարաշի հարուստ հայ ընտանիքի ժառանգ է, որի 4 սերունդը զբաղվել է ոսկու եւ ադամանդների առեւտրով: «Ես երբեք չեմ ծախսել Հայաստանի փողերը: Սակայն իմ շնորհիվ շատ կազմակերպություններ Հայաստանին վարկեր են տրամադրել: Ես չեմ կասկածում, որ սա քաղաքական պատվեր է` ուղղված իմ եւ «Բարգավաճ Հայաստանի» դեմ: Ես 10 տարի աշխատել եմ ԱԳՆ-ի ղեկավար, մի՞թե նման վերաբերմունքի եմ արժանի», - եզրափակել է Վ. Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է: «Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment