Thursday, October 4, 2012

«Իրանի տուն»՝ ԵՊՀ-ում. Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը

Panorama.am. 3-10-2012- Իրանի դեսպանի մասնակցությամբ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է իրանագիտության լսարան: Լսարանի բացման թեման տեղ է գտել նաև «ՖԱՐՍ» լրատվական գործակալության լուրերում: «Իրանի տուն» անունը կրող իրանագիտության լսարանի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, գոհունակություն հայտնելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակի առնչությամբ, հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների մշակութային և գիտական առնչություններն էլ ավելի արգասաբեր կլինեն: Իրանի դեսպանը նշել է, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության աջակցությամբ պատրաստվում է Երևանի պետական համալսարանում բացել նաև իսլամագիտության կենտրոն:

No comments: