Thursday, October 4, 2012

Բանակում սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների գործերով ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվում. մամուլ

Սեպտեմբերի 26-ին Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ` բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների և հիմնավորող փաստաթղթերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: Փաստաթղթերի հավաքագրմամբ և բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը: ՀԱԿ պատգամավորի պարզաբանմամբ` այն իր համար հոգեբանորեն շատ ծանր է ընթանում: «Դեռ զբաղվում ենք փաստաթղթերի հավաքագրմամբ: Այս ընթացքում 5-6 մահացած զինվորների ծնողների հետ հանդիպել ենք»,- ասաց նա` հավելելով, որ հանձնաժողովը կհանդիպի դիմադրության, սակայն ամեն ինչ կանի, որպեսզի ճեղքի այն:

No comments: