Wednesday, October 10, 2012

Դավութօղլուն Քլինթոնի և Ցզեչիի հետ քննարկել է Սիրիայի հարցը

HayNews.am.10-10-2012- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնիի և Չինաստանի արտգործնախարար Յանց Ցզեչիի հետ, փոխանցում է թուրքական «Զաման» պարբերականը: Դավութօղլուն իր ամերիկացի և չինացի գործընկերների հետ քննարկել է Սիրիայի հարցում վերջին զարգացումները: Քլինթոնն ու Դավուօղլուն խոսել են սիրիական քաղաքացիական պատերազմի` հարևան երկրների վրա հնարավոր ազդեցության մասին: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ պաշտոնական Վաշինգթոնը խիստ մտահոգված է թուրք-սիրիական սահմանին առկա լարվածության առնչությամբ: Ըստ թուրքական աղբյուրի` Քլինթոնը նշել է, թե ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային Սիրիայի հարցում: Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի և Սիրիայի սահմանին կողմերը շարունակում են հրետակոծությունը, որը սկիզբ էր առել հոկտեմբերի 6-ին:

No comments: