Tuesday, October 23, 2012

«Ազատ դեմոկրատներ»-ի հայտարարությունը

Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին: Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

No comments: