Tuesday, October 23, 2012

Թուրքական դատարանն արդարացրել է Օջալանին առաջնորդ ընդունելու համար բանտում հայտնվածներին

1in.am. 23-10-2012- Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանն արդարացնող վճիռ է կայացրել 4 PKK-ականի նկատմամբ, ովքեր PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանին ընդունել էին որպես իրենց առաջնորդ: Այդ 4 անձինք բանտից նամակ են հղել արդարադատության նախարարությանը՝ իրենց գործը վերանայելու խնդրով։ Արդյունքում ստամբուլյան դատարանն արդարացրեց նրանց: Նշվում է, որ 2008 թվականին նրանց դեմ դատական հայց էր ներկայացվել «հանցանք գործելու և հանցանքը գովաբանելու» մեղադրանքով, ինչի համար հիմք էր ծառայել այն, որ նրանք Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ գործածել էին «պարոն» բառը և նրան ընդունել էին որպես առաջնորդ: Դրա հետևանքով նրանք հայտնվել էին մեկուսարանում:

No comments: