Tuesday, October 23, 2012

Հունաստանը վերսկսել է Թուրքիայի սահմանին հակատանկային փոս փորելու աշխատանքները

1in.am. 23-10-2012- Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հունաստանը վերսկսել է Թուրքիայի հետ սահմանին վիթխարի փոսի փորման աշխատանքները: Այդ գործընթացը մեկնարկել էր դեռևս նախորդ տարվա մայիսին, սակայն սահմանամերձ գոտու բնակիչների բացասական արձագանքի և տնտեսական խնդիրների պատճառով դադարեցվել էր: Այժմ այդ աշխատանքները վերսկսվել են Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Պանայոտոպուլոսի հրամանով: Հունական մամուլի պնդմամբ՝ այդ ամենն արվում է Մարիցա գետի կամրջով թուրքական տանկերի հնարավոր ներխուժումը կանխելու համար: Բացի այդ, այն իր ներդրումը կունենա ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարում: Ներկայիս դրությամբ ավարտված է այդ հակատանկային վիթխարի փոսի աշխատանքների 40 տոկոսը: Նախագծի համաձայն՝ հակատանկային փոսն ունենալու է 120 կիլոմետր երկարություն, 30 մետր լայնություն և 7 մետր խորություն:

No comments: