Saturday, October 6, 2012

«Գրական տապան». Գրողների միջազգային հանդիպում` Հայաստանում

Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում անցկացվելու է «Գրական տապան». գրողների միջազգային հանդիպում: Այս մասին տեղեկացանք «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պաշտոնական կայքից: «Գրական Տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է: 2012-ին «Գրական տապանը» ունի երկու սիմվոլիկ հատվածների պայմանական բաժանում՝ պոեզիա և արձակ։ Ծրագրիրը ներառում է քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ։ Օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան այցելելու Լոռվա և Տավուշի մարզում, ապա և՝ Երևանում ու նրա շուրջ գտնվող պատմամշակութային հուշարձանները, լինելու ՀՀ ԲՈՒՀ-երում և անմիջապես շփվելու բանասեր, օտար լեզուների և գրականության մասնագետ դասախոսների, ուսանողների հետ: «Գրական Տապան»-ի ծագրում նախատեսված են հեղինակային ընթերցումներ, գրական քննարկումներ «talk-show»-ի ձևաչափով, «գրական պատկերասրահ»` նկարիչների մասնակցությամբ։ Փառատոնի բացման արարողության շրջանակներում լինելու է նաև «Գրական Տապան-2011» գրքի շնորհանդեսն ու համանուն ֆիլմի պրեմիերան:

No comments: