Wednesday, October 31, 2012

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները նորից ուշադրության կենտրոնում են

«NEWS.am», 31.10.2012: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 6–9-ը կանցկացվի համացանցի կառավարման ամենամյա ֆորում, տեղեկացնում է «Amnesty International»-ի կայքը: ՄԱԿ-ի կողմից 2006թ-ին սահմանված այս բազմակողմ երկխոսությունը կներառի համացանցի հետ կապված մարդու իրավունքների հարցեր, մասնավորապես, խոսքի ազատության խնդիրը, որը տվյալ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ծիծաղելի է դարձնում: Ադրբեջանում նրանք, ովքեր իրենց այդ հիմնարար իրավունքն իրացնում են` քննադատելով Իլհամ Ալիեւին նրա ընտանիքին կամ կառավարությունը, ենթարկվում են հետապնդումների կամ դատապարտվում են: Ադրբեջանն արդեն միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվել է մայիսին, երբ ընդունում էր «Եվրատեսիլը»: Այդ ժամանակ տեղական ակտիվիստները փորձեցին միջազգային հանարության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խնդրին: Դրանից հետո ակտիվիստներն սկսեցին հետապնդվել եւ ձերբակալվել կեղծ մեղադրանքներով: Քանի որ ֆորումի շրջանակում միջազգային հանրությունը եւս մեկն անգամ կկենտրոնանա այդ երկրի վրա, «Amnesty International» -ը կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումներն այլախոհության նկատմամբ եւ երաշխավորել բոլոր քաղաքացիների` ազատ կարծիքի արտահայտման, հավաքների անցկացման իրենց հիմնարար իրավունքների օգտագործումը: «Ֆորումը Ադրբեջանում անցկացնելու գաղափարի մեջ խորը հեգնանք կա: Դա մի երկիր է, որտեղ կառավարությունն իր քմահաճույքով առգրավում է ֆիզիկական անձանց նամակագրությունը, բլոգերներին նստեցնում է բանտում, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերին ներկայացնում է որպես հոգեկան հիավանդներ», -ասում է Մաքս Թաքերը, Ադրբեջանում «Amnesty International» -ի մասնակիցը:

No comments: