Wednesday, October 31, 2012

Թուրքիայի վարչապետն ուղևորվել է Գերմանիա

1in.am. 31-10-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ուղևորվել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Բեռլինում նոր դեսպանատան շենքի բացման արարողությանը: Դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը ներկա են լինելու երկու երկրների արտգործնախարարները` Ահմեդ Դավութօղլուն և Գիդո Վեսթերվելեն: Ավելի ուշ Էրդողանը ելույթ կունենա Բեռլինյան ինստիտուտում: Թուրքիայի վարչապետը վաղը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու է սիրիական ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Երկու առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

No comments: