Thursday, October 4, 2012

«Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը պայթեցրել են ահաբեկիչները». Թուրքիայի էներգետիկայի նախարարություն

1in.am. 4-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երեկ երեկոյան Կարսի նահանգի Սարիղամիշ շրջանում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, հարավկովկասյան) գազատարի պայթյունի հետ: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ այդ պայթյունը գրանցվել է ահաբեկչական գործողության հետևանքով: Դրանում ասվում է նաև, որ պայթյունի հետևանքով դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Թուրքիան մտադիր չէ ավելացնել գազի մատակարարումն այլ երկրներից (Ռուսաստան, Իրան), քանի որ երկրում գոյություն չունի գազի դեֆիցիտ: Նախարարությունը հայտնել է, որ ԲԹԷ-ով ադրբեջանական գազի մատակարարումը կվերսկսվի 7-10 օր անց:

No comments: