Thursday, October 4, 2012

Դավիթ Կարապետյանը` սփյուռքի փոխնախարար

Սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի: Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ Դավիթ Կարապետյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։ Կրթություն 1987-1998 թթ. - Գորիսի թիվ 3 դպրոց, ոսկե մեդալ 1999-2003 թթ. - ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության բաժնի բակալավրիատ, գերազանցության դիպլոմ 2003-2005 թթ. - ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ 2005-2006 թթ. - Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, Միջազգային հարաբերությունների մագիստրատուրա, մաստերի դիպլոմ 2006-2008 թթ. - Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա Աշխատանքային գործունեություն 2008-2009 թթ. - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս 2010 թ-ից - Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս 2009-2010 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա 2010-2012 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար 2012 թ. մարտ-հոկտեմբեր - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Այլ տվյալներ Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների։ Հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը /Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին, 2006թ./, ինչպես նաեւ մի շարք գիտական հոդվածներ։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա։ Պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի: Կուսակցական պատկանելությունը` «Օրինաց երկիր» կուսակցություն:

No comments: