Thursday, October 4, 2012

«Սարդարապատ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին շվեյցարացի պատգամավորներին

News.am. 4-10-2012- «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին, օրվա առաջին կեսին Երեւանում հանդիպում են ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էր նաեւ «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները:Հանդիպմանը նախաձեռնության ներկայացուցիչները խորհրդարանական խմբի պատվիրակությանն են ներկայացրել «Սարդարապատ» շարժման մոտեցումները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, կարեւորելով երկրում քաղաքացիական հասարակության կազմավորման ներկա վիճակը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող ու համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Երկուստեք կարեւորվել է այս ձեւաչափով քաղաքական շփումները եւ փոխադարձ կապերի ամրապնդումը:

No comments: