Thursday, October 4, 2012

Թուրքիայի հարավ-արեւելքում շինարարարության ընթացքում հայերի ոսկորների են հանդիպել

News.am. 4-10-2012- Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում նոր նահանգապետարանի
կառուցման ժամանակ հայտնաբերվել են իրար կողքի թաղված 7 կմախքներ: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Հաքքարիի Ժանդարմերիայի հրամանատարության նահանգային շենքի տեղում նահանգապետարանի նոր շենք կառուցելու ժամանակ հայտնաբերված կմախքների փորձանմուշները հետազոտության համար ուղարկվել են Ստամբուլի եւ Անկարայի դատաբժշկական փորձաքննության կենտրոններ: Հաքքարիի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հայտնաբերված կմախքներն ըստ թաղված ձեւի պատկանում են հայերի եւ քաղաքապետարանն աշխատանքներ է իրականացնում դրանք այլ վայրում վերաթաղելու համար: Հաքքարիի փաստաբանների պալատի նախագահ Քութբեթին Բեյազըթը հաստատել է, որ շինարարության ժամանակ հայտնաբերվել են հայերի կմախքներ:

No comments: