Monday, October 8, 2012

Քուրդ գրոհայինները պայթեցրել են Թուրքիա մտնող իրանական գազատարը

7or.am. 8-10-2012- Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են Իրանից Թուրքիա եկող գազատարը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 04։20-ին, Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազետ շրջանում: «PKK»-ի զինյալները խողովակաշարը պայթեցրել են հեռակառավարվող ռումբի օգնությամբ: Ուժգին ձայնը ցնցել և սարսափեցրել է մոտակա գյուղերի բնակիչներին: Պայթյունի վայրում առաջացել է 50 մետր լայնությամբ և 3 մետր խորությամբ փոս: Պայթյունի հետևանքով դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Թուրքիային: Տարվում է հետաքննություն, դեպքի վայրում ձեռնարկվում են անվտանգության լայնածավալ միջոցառումներ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին էլ Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթեցվել էր «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը։

No comments: