Wednesday, October 17, 2012

Ես կարծում եմ` իմ ձայնում ինչ-որ մելամաղձություն կա, որը բնորոշ է իմ ժողովրդին. Սերժ Թանկյան

«HayNews.am», 16.10.2012: «Ես կարծում եմ, որ իմ ձայնի մեջ ինչ-որ մելամաղձություն կա, որը բնորոշ է իմ ժողովրդին`հայ ժողովրդին, որի պատճառը այն 600 տարիներն են, որը նա անցկացրել է Օսմանյան կայսրության իշխանության ներքո որպես երկրորդ կարգի ժողովուրդ: Ինչպես նաև Ցեղասպանության ցավը: Ես կարծում եմ, որ ձայնիս մեջ ինչ-որ երանգ կա: Չեմ կարող հստակ նկարագրել դա»: Այս մասին նշել է հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Huffington Post-ին տված հարցազրույցի ժամանակ: Լրագրողի հարցին, թե, երբ է նա առաջին անգամ սկսել հետաքրքվել երաժշտությամբ, Թանկյանը պատասխանել է, որ իր հայրը միշտ երգել է տանը: «Միշտ այդ ազդեցությունը եղել է:Նա սիորւմ էր երաժշտությունը: Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ տանը երգում էի հայրիկիս հետ: Ես նրան ձայնակցել եմ նաև երկու տարի առաջ նրա երգի ձայնագրության ժամանակ: Ես սկսեցի ավելի ու ավելի տարվել երաժշտությունով քոլեջից հետո»,-նշել է Թանկյանը`հավելելով, որ «ինքը չի կարծում, որ դա կարիերայի ընտրություն է»: «Ես կարծում եմ, որ սով տեսած մարդիկ միշտ էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն լավ մասնագետներ` բժիշկներ և փաստաբաններ, քանի որ նրանք լավագույնն են ցանակնում իրենց երեխաների համար: Բայց մենք այնպիսի յուրահատուկ մշակույթ ունենք, որ արվեստը մեր արյան մեջ է, դրանից դժվար է խուսափել»:

No comments: