Thursday, October 4, 2012

«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Իլհամ Ալիև

1in.am. 4-10-2012- Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն այսօր Twitter-ում անդրադարձել է թուրք-սիրիական վերջին զարգացումներին. «Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի դեմ: Սակայն նա ունակ է պաշտպանել իր սահմանները և պատասխան տալ ագրեսիային, երբ առաջանում է դրա կարիքը: Բնականաբար, պատերազմը կարելի է կանխել: Թուրքիան շարունակելու է հանդես գալ քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություններով»: Հիշեցնենք, որ այս րոպեներին Թուրքիայի խորհրդարանը քննարկում է անդրսահմանային օպերացիաների անցկացման մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին նախագիծը: Վերջինիս ընդունվելու դեպքում Թուրքիայի կառավարությունն իրավունք կստանա ռազմական գործողություններ վարել մասնավորապես Սիրիայի տարածքում:

No comments: