Thursday, October 4, 2012

ՀԱՄԱՍ-ը խզում է Թեհրանի և Դամասկոսի հետ կապերը

Tert.am. 4-10-2012- Պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ կազմակերպությունը հայտարարել է վերջին 20 տարիներին իր գլխավոր դաշնակիցներ Սիրիայի և Իրանի հետ կապերի խզման մասին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։ Ըստ հրեական ԶԼՄ-ների՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հալեդ Մաշալը հարձակման թիրախ է դարձել իրանական և սիրիական մամուլում, որի պատճառը Դամասկոսից ընկերության շտաբ- բնակարանի տարհանման վերաբերյալ Մաշալի որոշումն է եղել։ Սիրիական պետական հեռուստաընկերությունը Մաշալին անվանել է «դավաճան», իսկ իրանական մամուլը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը «սիոնիստների գործակալն է»։ ՀԱՄԱՍ-ի համահիմնադիր Ահմեդ Յուսեֆը հայտարարել է, որ նման մեղադրանքներից հետո «բոլոր կամուրջներն այրված են», և նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները չեն կարող վերականգնվել։

No comments: