Monday, October 8, 2012

Իրանը միջուկային ծրագրի առնչությամբ փոխզիջում է առաջարկել

1in.am. 7-10-2012- Իրանի ԱԳՆ-ն միջուկային ծրագրի առնչությամբ փոխզիջում է առաջարկել: Այս մասին նա խոսել է գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: Նրա հետ հարցազրույցը հրատարակվել է Der Spiegel-ի հերթական համարում, որը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 8-ին: Գերմանացի թղթակցի հետ զրույցում Ալի Ակբար Սալեխին հիշեցրել է, որ Իրանը խաղաղ նպատակների համար ուրան հարստացնելու իրավունք ունի և պնդել է. չկա որևէ ապացույց, որ Իսլամական հանրապետությունը միջուկային հետազոտություններ է անցկանում զինվորական նպատակներով: Միաժամանակ նա ավելացրել է. «Եթե ուրան հարստացնելու մեր իրավունքը պաշտոնապես ճանաչվի, մենք պատրաստ ենք փոխզիջման`կամավոր սկզբունքի հիման վրա սահմանափակել հարստացվող նյութի քանակությունը»:

No comments: