Monday, October 8, 2012

«Թուրքիան պետք է ամեն դեպքում պատրաստ լինի Սիրիայի դեմ պատերազմին». Էրդողան

1in.am. 8-10-2012- Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, անդրադառնալով թուրք-սիրիական վերջին զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիան պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինի պատերազմին. «Այն պետությունը, որը պատրաստ չէ յուրաքանչյուր րոպե պատերազմ մղելուն, չի հանդիսանում լիարժեք: Պետք է պատրաստ լինել ամեն ինչին: Նախկինում մենք համբերատարությամբ տարել ենք, նոտա ենք հղել: Վերջին հրետակոծությունից հետո այդ ամենին վերջ տրվեց: Այդ գիշեր մենք ձեռնարկեցինք բոլոր քայլերը: Թուրքիան պետք է ամեն դեպքում պատրաստ լինի Սիրիայի դեմ պատերազմին: Մենք հուսով ենք, որ Բաշար Ասադի ղեկավարությունը խելքի կգա: Սիրիայի իշխանությունները պետք է դադարեցնեն սեփական քաղաքացիների հանդեպ բռնությունները և Թուրքիայի տարածքին հարվածներ հասցնելը: Թուրքիան մշտապես կգտնվի սիրիացի փախստականների կողքին»:

No comments: