Tert.am. 2-9-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որում անդրադարձ կար հայերին և Հայաստանին, վիրավորել է պոլսահայ համայնքին։ Թուրքական Taraf թերթի հետ զրույցում այդ մասին բարձրաձայնել են «Ակօս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը և հայազգի գրող, ակտիվիստ Հայկո Բաղդատը։ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դարձյալ որպես նախապայման էր դրել ԼՂ հակամարտության լուծումը և հայտարարել, թե քանի դեռ «ադրբեջանցի եղբայրների» պահանջները չեն իրագործվել, իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի լինելու։ «Վարչապետն այս խոսքերով Աբդուլլահ Գյուլի ֆուտբոլային դիվանագիտությանը և Ահմեթ Դավութօղլուի ստորագրած Արձանագրություններին վերջակետ դրեց։ Այսպիսով նա մեկ անգամ ևս Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորեց՝ հակառակ մինչ այժմ եղած պնդումների՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար նման մեծ նախապայման առաջ քաշելով։ Ուշագրավ է, որ Էրդողանը Ղարաբաղի հարցը նմանեցնում է Կիպրոսի խնդրին, սակայն Հունաստանի հետ հարաբերությունները դադարեցնել չի մտածում։ Իսկ Ադրբեջանի պատճառով նախընտրում է հարաբերություններ չունենալ Հայաստանի հետ։ Վարչապետը կրկնակի չափանիշեր է կիրառում»,-ասել է Ռոբեր Քոփթաշը։ Հայկո Բաղդադի համոզմամբ՝ Էրդողանի գլխում հայերի մասին մի պատկեր կա, ինչը վիրավորական է հայերի համար։ «Նա կարծում է, թե մենք ժառանգություն մնացած մի բուռ մարդ ենք, ում ապրելու իրավունք են տալիս՝ ակվարիումի նարնջագույն ձկների պես։ Մտածում է՝ կկերակրենք, մեղք են, չմեռնեն։ Ինձ դա շատ է անհանգստություն պատճառում, քանի որ այդ լեզուն նվաստացուցիչ է մեզ համար»,-ասել է նա։ Tuesday, October 2, 2012
Էրդողանի վերջին ելույթը վիրավորել է հայ համայնքին
Tert.am. 2-9-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որում անդրադարձ կար հայերին և Հայաստանին, վիրավորել է պոլսահայ համայնքին։ Թուրքական Taraf թերթի հետ զրույցում այդ մասին բարձրաձայնել են «Ակօս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը և հայազգի գրող, ակտիվիստ Հայկո Բաղդատը։ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դարձյալ որպես նախապայման էր դրել ԼՂ հակամարտության լուծումը և հայտարարել, թե քանի դեռ «ադրբեջանցի եղբայրների» պահանջները չեն իրագործվել, իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի լինելու։ «Վարչապետն այս խոսքերով Աբդուլլահ Գյուլի ֆուտբոլային դիվանագիտությանը և Ահմեթ Դավութօղլուի ստորագրած Արձանագրություններին վերջակետ դրեց։ Այսպիսով նա մեկ անգամ ևս Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորեց՝ հակառակ մինչ այժմ եղած պնդումների՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար նման մեծ նախապայման առաջ քաշելով։ Ուշագրավ է, որ Էրդողանը Ղարաբաղի հարցը նմանեցնում է Կիպրոսի խնդրին, սակայն Հունաստանի հետ հարաբերությունները դադարեցնել չի մտածում։ Իսկ Ադրբեջանի պատճառով նախընտրում է հարաբերություններ չունենալ Հայաստանի հետ։ Վարչապետը կրկնակի չափանիշեր է կիրառում»,-ասել է Ռոբեր Քոփթաշը։ Հայկո Բաղդադի համոզմամբ՝ Էրդողանի գլխում հայերի մասին մի պատկեր կա, ինչը վիրավորական է հայերի համար։ «Նա կարծում է, թե մենք ժառանգություն մնացած մի բուռ մարդ ենք, ում ապրելու իրավունք են տալիս՝ ակվարիումի նարնջագույն ձկների պես։ Մտածում է՝ կկերակրենք, մեղք են, չմեռնեն։ Ինձ դա շատ է անհանգստություն պատճառում, քանի որ այդ լեզուն նվաստացուցիչ է մեզ համար»,-ասել է նա։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment