Saturday, October 20, 2012

Ստամբուլում կկայանա հայ-թուրքական քաղաքացիական համաժողով

«Լրագիր», 19.10.2012: Հոկտեմբերի 22-23-ին Ստամբուլում կկայանա համաժողով, որին կմասնակցեն Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ և փորձագետներ` քննարկելու ոչ պետական դերակատարների նշանակությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Համաժողովը կմեկնարկի 2012 թ-ի հոկտեմբերի 22-ին, 14:00, «Հիլթոն Ստամբուլ» հյուրանոցում: Համաժողովը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում: Այն կամփոփի ծրագրի երկամյա աշխատանքի արդյունքները, ձեռքբերումները և քաղած դասերը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացում ոչ պետական դերակատարների մասնակցության ռազմավարությունները:

No comments: