Panorama.am. 27-10-2012- Ադրբեջանական ԶԼՄ-ները Պարսից ծոցի փոխարեն օգտագործում են «Արաբական ծոց» տեղանունը: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, («Էքսպրեսս», «Բաքու խաբար» օրաթերթեր, «ԱՊԱ» լրատվական գործակալություն) լուսաբանելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին հայտնած տեսակետը, Պարսից ծոց-ն անվանել են «Արաբական ծոց»: «Ադրբեջանական ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչությունից զատ, այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները»,-նշում է իրանական աղբյուրը: Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական այդ տեղանունը նշվում է որպես Պարսից ծոց, սակայն այդ տարածաշրջանի արաբական երկրները` Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Բահրեյնը, ինչպես նաև համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այն անվանում են «Արաբական ծոց», ինչն էլ հարուցում է Իրանի իշխանությունների դժգոհությունը:Sunday, October 28, 2012
Իրանական կայք. Ադրբեջանական ԶԼՄ-ներն այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները
Panorama.am. 27-10-2012- Ադրբեջանական ԶԼՄ-ները Պարսից ծոցի փոխարեն օգտագործում են «Արաբական ծոց» տեղանունը: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, («Էքսպրեսս», «Բաքու խաբար» օրաթերթեր, «ԱՊԱ» լրատվական գործակալություն) լուսաբանելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին հայտնած տեսակետը, Պարսից ծոց-ն անվանել են «Արաբական ծոց»: «Ադրբեջանական ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչությունից զատ, այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները»,-նշում է իրանական աղբյուրը: Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական այդ տեղանունը նշվում է որպես Պարսից ծոց, սակայն այդ տարածաշրջանի արաբական երկրները` Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Բահրեյնը, ինչպես նաև համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այն անվանում են «Արաբական ծոց», ինչն էլ հարուցում է Իրանի իշխանությունների դժգոհությունը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment