Sunday, October 28, 2012

Հայաստան կժամանի ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած
պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Ռեյ Մաբուսի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ավարտին նախատեսված է կարճատև մամուլի ասուլիս:

No comments: