Wednesday, October 3, 2012

Գագիկ Ջհանգիրյան. «Էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ»

7or.am. 2-10-2012- ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ
Ջհանգիրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն և ընդգծել. –Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են Քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ: Նա ավելացրել է, որ ԱԺ–ի այս դահլիճում ներկա որոշ պատգամավորներ, եթե ոչ շատերը, իրենց նախկին գործընկերներին պատահաբար հանդիպելիս ինքնարդարացման խոսքեր են փնտրում և չեն կարողանում շիտակ նայել նրանց աչքերին: Ջհանգիրյանը հույս է հայտնել, որ ապագայում ամաչելու, իրենց գործընկերներից հայացքները թաքցնելու առիթներ այլևս չեն ունենա, անձնատուր չեն լինի քաղաքական ու խմբային թելադրանքներին, բարձր կպահեն ԱԺ-ի պատգամավորի, ուղղակի հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը։

No comments: