Saturday, October 6, 2012

Վրաստանի նոր իշխանությունը խոստանում է կովկասյան «առավել հավասարակշռված» քաղաքականություն

1in.am. 6-10-2012- Վրաստանը չի վերափոխի Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ հարաբերությունները, իսկ իր կովկասյան քաղաքականությունը պետք է դառնա ավելի հավասարակշռված և ճկուն, կարծում են երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, հայտնում է Кавказский узел-ը: «Վրաստանի քաղաքականությունն այժմ ավելի հավասարակշռված կլինի: Այնպիսի քարոզչական քայլեր, ինչպիսին է չերքեզների ցեղասպանության ճանաչումը և նման այլ քայլեր, այլևս անթույլատրելի են», ասել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բերձենիշվիլին: «Վրացական երազանք» կոալիցիայում Կովկասի հետ աշխատանքային խմբի ղեկավար Մամուկի Արեշիձեի խոսքով` խորհրդարանական մեծամասնության քաղաքականությունն ուղղված կլինի միյան Հյուսիսային Կովկասի հետ կապերի ընդլայնմանը:

No comments: