Monday, October 22, 2012

Իսրայելը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Թուրքիայի հետ. ԱԳՆ

Tert.am. 22-10-2012- Իսրայելի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Փինհաս Ավիվին հայտարարել է, թե Իսրայելը պատրաստ է առանց նախապայմանների բանակցության սեղանի շուրջ նստել Թուրքիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է TRTturk-ը, Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյան անդրադարձել է «Մավի Մարմարա»-ի միջադեպին։ «Խնդիրները մի կողմ թողնելով՝ ապագային պետք է նայենք»,- ասել է Ավիվին։ Նա նաև նշել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ խոսել նաև Սիրիայի հարցով։ Հիշեցնենք, որ թուրք-իսրայելյան հարաբերությունները սրվել էին 2010թ.-ի մայիսի 31-ին, երբ Գազայի հատված օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա իրականացված գործողության հետևանքով 9 թուրք էր սպանվել։

No comments: