Thursday, October 4, 2012

Ֆրանսիան ցանկանում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի օրենքը

Tert.am. 4-10-2012- Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մի շարք փոփոխություններ կատարել հակաահաբեկչական օրենսդրության մեջ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի քրեորեն հետապնդել այն քաղաքացիներին, որոնք գրանցվել են գրոհայինների նախապատրաստման ճամբարներում, հաղորդում է BBC-ն: Սպասվում է, որ այդ միջոցառումը հնարավորություն կտա կանխել մեկուկես տարի առաջ Թուլուզում տեղի ունեցած ահաբեկչության տիպի միջադեպերը: Այդ ժամանակ Ֆրանսիայի քաղաքացի Մոհամմեդ Մերան կրակ էր բացել տեղի դպրոցներից մեկի մոտ` սպանելով 7 մարդու: Այդ սկանդայալին միջադեպից հետո նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էր ուժեղացնել ծայրահեղականության դրսևորումների դեմ պայքարը և չէր բացառել ծայրահեղական բովանդակություն ունեցող կայքեր այցելելու համար պատասխանատվության ներմուծումը: Նոր օրենքի համաձայն, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն մինչև տարեվերջ, ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողին 10 տարվա ազատազրկում կսպառնա:

No comments: